Jump to content

Wikimedia Foundation Confidentiality Agreement for Nonpublic Information

From Wikimedia Foundation Governance Wiki
This page is a translated version of the page Legal:Confidentiality agreement for nonpublic information and the translation is 93% complete.
Outdated translations are marked like this.

Գաղտնիության համաձայնություն․ ոչ հրապարակային անձնական տվյալներ

Դուք տրամադրում եք կարևոր և արժեքավոր ծառայություններ և աջակցություն Վիքիմեդիա շարժմանը, և մեր ծրագրերի հաջողությունը կախված է Վիքիմեդիա համայնքի ձեզ նման լիազորված անդամներից: Ի պատասխան՝ ձեզ կարող են վստահվել գաղտնի ոչ հրապարակային անձնական տվյալներ, ներառյալ մասնավոր մասնակցի տեղեկությունները: Ձեր և Վիքիմեդիա հիմնադրամի միջև այս համաձայնագիրը արտացոլում է այդ տեղեկատվությունը պաշտպանելու մեր փոխադարձ նվիրվածությունը: Այս փաստաթուղթը թվայնորեն ստորագրելով և ներկայացնելով, հաստատում եք, որ դուք առնվազն X տարեկան եք և հաստատում եք, որ դուք վերանայել եք և համաձայն եք այս գաղտնիության պայմանագրին, որը ստորագրվում է ձեր և Վիքիմեդիա հիմնադրամի միջև:

Ոչ հրապարակային անձնական տվյալներ։ Ոչ հրապարակային անձնական տվյալները մասնավոր տեղեկություններ են, ներառյալ մասնավոր մասնակցի տեղեկությունները, որոնք դուք ստանում եք կա՛մ ձեզ տրամադրված գործիքների օգտագործման միջոցով՝ որպես Վիքիմեդիա համայնքի լիազորված անդամ, կա՛մ նման այլ անդամներից: Ոչ հրապարակային անձնական տվյալները ներառում են «անձնական տեղեկատվություն», ինչպես սահմանված է Վիքիմեդիա գաղտնիության քաղաքականությամբ, IP հասցեները և նույնականացնող այլ տեղեկություններ, որոնք հանրության համար հասանելի չեն: Այն չի ներառում այն օգտվողի մասին տեղեկությունները, որոնք այդ օգտագործողը հրապարակային է դարձրել Վիքիմեդիա նախագծերում։

Ոչ հրապարակային անձնական տվյալների բացառություններ։ Ոչ հրապարակային անձնական տվյալները չեն պարունակում որևէ տեղեկատվություն, որը (ա) հրապարակավ մատչելի է եղել հրապարակման պահին, (բ) հրապարակայնորեն հասանելի է դարձել հրապարակելուց հետո առանց ձեր կողմից այս քաղաքականության խախտման, (գ) ձեր տրամադրության տակ է եղել նախքան բացահայտումը, ինչպես վկայում են ձեր գրավոր գրառումները, և չի եղել Վիքիմեդիա քաղաքականության ավելի հին գաղտնի դրույթի մաս, (դ) օրենքով պահանջվում է, որ ձեր կողմից բացահայտվի, բայց դուք խոստանում եք ՎՄՀ-ին անհապաղ տեղեկացնել այդպիսի իրավական պահանջի մասին և կատարել այդպիսի բացահայտման համար նախատեսված համապատասխան ցանկացած պաշտպանիչ հրաման:

Համայնքի լիազորված անդամներ։ Համայնքի լիազորված անդամները Վիքիմեդիայի օգտվողներից են, որոնք վստահված են համայնքի կամ հիմնադրմանի կողմից հատուկ ընթացակարգերի միջոցով, որի մասին մանրամասներ կան Վիքիմեդիա գաղտնիության քաղաքականության մեջ։ Սա ներառում է համայնքի անդամներին, ովքեր հասանելիություն ունենա ցանկացած գործիքի, որը նրանց թույլ է տալիս դիտել այլ օգտվողների և հանրության անդամների մասին ոչ հրապարակային տեղեկատվությունը, համայնքի անդամներ, ովքեր հասանելիություն ունեն այն բովանդակությանը կամ մասնակցի տվյալներին, որոնք ջնջվել են ադմինիստրատորի դիտումներից, և կամավոր ծրագրավորողներ, ովքեր հասանելիություն ունեն ոչ հրապարակային անձնական տվյալներին։ Վիքիմեդիա համայնքի լիազորված անդամները կարող են ներառել վերահսկիչների, ստուգողների, կամավոր ծրագրավորողների և նմանատիպ այլ լիազորված անձանց:

Ոչ հրապարակային անձնական տվյալների պաշտպանություն։ Դուք համաձայնվում եք

  • Համապատասխանի Գաղտնիության քաղաքականությանը, Ոչ հրապարակային անձնական տվյալների հասանելիության քաղաքականություն և ցանկացած այլ կիրառելի և չհակասող համայնքային քաղաքականություն՝ կապված ոչ հանրային տեղեկատվության հետ,
  • Ձեռնպահ մնալ ոչ հրապարակային անձնական տվյալները որևէ մեկին հայտնելուց, բացառությամբ այդ քաղաքականությամբ սահմանված դեպքերի,
  • Ողջամտորեն պաշտպանեք ձեր հաշիվը չարտոնված մուտքից և օգտագործումից,
  • Ներգրավեք ոչ հրապարակային անձնական տվյալների մուտքի, օգտագործման և բացահայտման մեջ միայն անհրաժեշտության դեպքում և համաձայն ձեզ՝ որպես Վիքիմեդիա համայնքի լիազորված անդամի, տրված իրավունքների:
  • Էլեկտրոնային նամակ ուղարկեք check-disclosure@wikimedia.org՝ բացատրելով, թե ինչու եք ցանկանում բացահայտել ոչ հանրային անձնական տեղեկատվությունը մի երրորդ կողմի ակնկալվող բացահայտման օրվանից առնվազն 10 օր առաջ։

Խախտումներ։ Դուք համաձայնվում եք, որ սույն պայմանագրի խախտման դեպքում, ներառյալ ոչ հրապարակային անձնական տվյալների ոչ պատշաճ մուտքը, օգտագործումը կամ բացահայտումը՝

  • Դուք խախտման մասին անմիջապես կտեղեկացնեք Վիքիմեդիա հիմնադրամին,
  • Դուք կարող եք ջնջել կամ այլ կերպ ոչնչացնել ձեր տիրապետության տակ գտնվող և վերահսկող ոչ բոլոր հրապարակային անձնական տվյալները, եթե նման հրահանգ է տրվել Վիքիմեդիա հիմնադրամի կողմից,
  • Ձեր մուտքը ոչ հրապարակային անձնական տվյալներին կարող է կասեցվել և
  • Վիքիմեդիա հիմնադրամը կարող է հետամուտ լինել հասանելի իրավական միջոցների, այդ թվում արգելանքի կամ կանխամտածված դիտավորության դեպքում դրամական փոխհատուցման:

Այլ դրույթենր։ Դուք նաև համաձայնվում եք, որ

  • Այս պայմանագիրը չի ստեղծում աշխատանքային, գործակալության, գործընկերության կամ համատեղ ձեռնարկատիրական կապեր ձեր և Վիքիմեդիա հիմնադրամի միջև,
  • Դուք չեք կարող փոխանցել այս պայմանագրով սահմանված ձեր իրավունքները կամ պարտականությունները,
  • Միայն դուք եք պատասխանատու այն բանի համար, թե ինչպես եք մուտք գործել և օգտագործել ոչ հրապարակային անձնական տվյալները, և ձեր գործունեությունը կամ հաշիվը կարող են վերանայվել այլ լիազորված մասնակիցների կամ Վիքիմեդիա հիմնադրամի կողմից և
  • Կալիֆոռնիայի նահանգի և Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենքները կկարգավորեն այդ պայմանագիրը (առանց հղում կատարելու օրենքների սկզբունքների բախմանը):

Միջերես

Ստորև նշելով ձեր անունը, սեղմելով վանդակի վրա և ներքևում գտվող «Ստորագրման փաստաթղթի» («Sign Document») կոճակի վրա, դուք ընդունում եք, որ դուք վերանայել եք և համաձայն եք ձեր և Վիքիմեդիա հիմնադրամի միջև կնքված այս գաղտնիության պայմանագրին: Ի թիվս այլ բաների, դուք պետք է

(1)ոչ հրապարակային անձնական տվյալները գաղտնի պահեք, ինչպես սահմանված է գաղտնիության պայմանագրում,
(2)ձեռք բերել նախնական գրավոր հավանություն Վիքիմեդիա հիմնադրամից, եթե որոշեք, որ այդպիսի տեղեկատվությունը պետք է բացահայտվի ցանկացած երրորդ կողմի,
(3)համապատասխանել Վիքիմեդիա գաղտնիության քաղաքականությանը և Ոչ հրապարակային անձնական տվյալների հասանելիության քաղաքականությանը
(4)Վիքիմեդիա հիմնադրամին տրամադրել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, որը կապված է այն հաշվի հետ, որի դուք ունեք կամ օգտագործում եք մուտքի իրավունք ստանալու համար:

Miscellaneous text for translation purposes

Ձեր անունը մուտքագրելով ներքևում, սեղմելով վանդակի վրա և ներքևում գտնվող «Ստորագրման փաստաթղթի» («Sign Document») կոճակի վրա, դուք ընդունում եք, որ դուք վերանայել եք և համաձայն եք ինչպես ձեր և Վիքիմեդիա հիմնադրամի միջև առկա այս գաղտնիության համաձայնագրին, այլև VRT գաղտնիության պայմանագրին: Ի թիվս այլ բաների, դուք պետք է

Ընդհանուր գաղտնիության համաձայնագիր․ ոչ հրապարակային անձնական տվյալներ

VRTS օգտագործողների գաղտնիության պայմանագիր․ ոչ հրապարակային անձնական տվյալներ

Ներկայացնել

Գաղտնիության հետ կապված էջեր