Գաղտնիության քաղաքականություն/ինչը չի պարունակում քաղաքականությունը

From Wikimedia Foundation Governance Wiki
This page is a translated version of the page Policy:Privacy policy/What policy does not cover and the translation is 70% complete.
Outdated translations are marked like this.
Ավելին, թե ինչ չի ներառում Գաղտնիության քաղաքակնությունը

Այս բաժինը Գաղտնիության քաղաքականության մի մասն է և նպատակ ունի մանրամասնորեն բացատրել, թե որ իրավիճակները չեն ընդգրկվում մեր Գաղտնիության քաղաքականության մեջ:

Վիքիմեդիա կայքերն ու գործիքները այլընտրանքային քաղաքականությամբ
Վիքիմեդիա հիմնադրամի որոշ կայքեր կամ գործիքներ ունեն գաղտնիության այլընտրանքային քաղաքականություն կամ դրույթներ, որոնք տարբերվում են այս Գաղտնիության քաղաքականությունից: Այս կայքերը ներառում են՝
Եթե Վիքիմեդիա հիմնադրամի որևէ կայք ղեկավարվում է գաղտնիության այլընտրանքային քաղաքականությամբ, ապա դա կկապվի նման քաղաքականության հետ: Երբ Վիքիմեդիա հիմնադրամի որևէ գործիքը ղեկավարվում է գաղտնիության այլընտրանքային քաղաքականությամբ, ապա այն էջը, որտեղ գործիքը հնարավոր է ներբեռնել կամ միացնել, ներառում այդ քաղաքականության հղումը:
Համայնքի անդամներ
Վիքիմեդիա կայքերը սիրո համատեղ ջանքեր են, որոնք անընդհատ պահպանվում և թարմացվում են կամավորների համաշխարհային համայնքի կողմից: Արդյունքում, որոշ կամավորներ հասանելիություն են ունենում դեպի որոշակի անձնական տեղեկատվություն, և այդ անձնական տեղեկատվության օգտագործումը չի կարող ղեկավարվել սույն Գաղտնիության քաղաքականությամբ: Կամավորները, ովքեր ունեն նման մուտք, ներառում են՝
  • «Վարչական կամավորներ», օրինակ՝ Ստուգելօգտվողներին կամ կարգադրիչներ։ Սրանք կամավորներ են, որոնք կիրառում են Վիքիմեդիա կայքի քաղաքականությունը և ապահովում են Վիքիմեդիա կայքերի անվտանգությունը: Երբ այդ ադմինիստրատորները հասանելիություն են ունենում ոչ հրապարակային անձնական տեղեկատվությանը, նրանցից պահանջվում է համապատասխանել մեր Ոչ հրապարակային տեղեկատվության հասանելիության քաղաքականությանը, ինչպես նաև գործիքակազմին վերաբերող այլ քաղաքականություններին:
  • «Գործիք ապահովողներ»։ Գործիք ապահովողներ: Մենք աջակցում ենք այն հարթակներին, որոնք նախատեսված են երրորդ կողմի ծրագրավորողների համար`փորձարկելու և զարգացնելու նոր գործիքներ և կայքեր, ինչպիսիք են [[[:mw:Special:MyLanguage/Wikimedia Cloud Services|wmflabs.org]] wmflabs.org]: Երբ օգտագործում եք այս կամավորների կողմից մշակված գործիքներից մեկը, կարող եք տեղեկատվություն փոխանցել նրանց: Երբ այդ կամավորները հասանելիություն են ունենում ոչ հանրային տեղեկատվությանը կամ անձնական տեղեկատվությանը, նրանցից պահանջվում է համապատասխանել այն պայմաններին, որոնք կարգավորում են այն հարթակը, որըտեղ հասանելի է տվյալ գործիքը։
  • «Այլ օգտվողներ»։ Մենք տրամադրում ենք մի քանի գործիքներ, որոնք օգտագործողներին հնարավորություն են տալիս շփվել միմյանց հետ: Հաղորդագրությունները մեր համակարգերով անցնելիս կարող են ներառված լինել սույն Քաղաքականության մեջ, բայց այն օգտվողները, ովքեր ստանում են այդ հաղորդակցությունները, և թե ինչ են նրանք անում դրանք ստանալուց հետո, ընդգրկված չեն սույն Քաղաքականության մեջ: Օրինակները ներառում են՝
    • Հիմնադրամի էլեկտրոնային հասցեների ցանկում գրառում կատարել
    • կամավորներից օգնություն խնդրել առցանց տոմսային համակարգ-ի միջոցով (info@wikimedia.org հասցեին ուղարկված նամակները հասնում են այս համակարգին)
    • այլ օգտվողների էլեկտրոնային նամակ գրել Վիքիմեդիա կայքերի միջոցով (օրինակ՝ օգտագործելով «Էլեկտրոնային նամակ այս օգտվողին» գործիքը)
    • հաղորդակցվելով IRC-ում (օրինակ՝ #wikipedia channel)։
Երրորդ կողմ
Գաղտնիության քաղաքականությունը ներառում է միայն Վիքիմեդիա հիմնադրամի անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման և բացահայտման ձևերը և չի վերաբերում երրորդ անձանց գործելակերպին: Օրինակ՝ այս Գաղտնիության քաղաքականությունը չի վերաբերում հետևյալին՝
  • «Այլ կազմակերպությունների կողմից ղեկավարվող կայքեր», ինչպիսիք են Վիքիպեդիայի «Հղումներ» բաժիններում եղած կայքերի հղումները, կամ Վիքիմեդիայի մասնաճյուղերի կամ այլոց կողմից գործարկվող կայքերը շարժման կազմակերպություններ: Այս կազմակերպությունները կարող են տեղեկություններ ստանալ ձեզանից, եթե այցելեք նրանց կայքեր Վիքիմեդիայի կայքերից մեկը օգտագործելուց հետո: Դրանք ղեկավարվում են իրենց գաղտնիության քաղաքականությամբ:
  • «Այլ կազմակերպությունների կամ անհատների կողմից տրամադրված բջջային ծրագրեր»: Այս կազմակերպությունները կամ անհատները կարող են տեղեկություններ ստանալ ձեզանից, եթե այդ ծրագրերը օգտագործեք Վիքիմեդիա կայքեր կամ Վիքիմեդիա կայքի բովանդակություն հասանելիություն ունենալու համար: Դրանք ղեկավարվում են իրենց անձնական գաղտնիության քաղաքականությամբ:

Երբեմն կամավորները կարող են տվյալների հավաքագրման գործիք տեղադրել Վիքիմեդիա կայքերում առանց մեր իմացության, ինչպիսիք են տարբեր հարմարանքներըը, հետևելու պիքսելը կամ կիսվելու կոճակը: Այս Քաղաքականությունը չի կարգավորում այն հարցերը, թե ինչպես է երրորդ կողմը վարվում այն տեղեկատվության հետ, որը ստանում է այդ գործիքի օգնությամբ: Եթե հանդիպում եք նման երրորդ կողմի գործիքի, և կարծում եք, որ այն խախտում է այս Քաղաքականությունը, կարող եք ինքներդ հեռացնել այդ գործիքը, կամ հաղորդել դրա մասին privacy@wikimedia.org-ին, որպեսզի մենք կարողանանք հետաքննել:

Գաղտնիության հետ կապված էջեր