Wikimedia Foundation Privacy Policy

From Wikimedia Foundation Governance Wiki
This page is a translated version of the page Policy:Privacy policy and the translation is 62% complete.
Outdated translations are marked like this.
Գաղտնիության քաղաքականություն
Սա Գաղտնիության քաղաքականության ներածությունն է։ Բոլոր պայմանները կարդալու համար իջեք ներքև կամ սեղմեք այստեղ։
Վերապահում․ այս ներածությունը Գաղտնիության քաղաքականության մասը չի կազմում և իրավական փաստաթուղթ չէ։ Այն պարզապես օգտակար նյութ է Գաղտնիության քաղաքականությունն ամբողջությամբ հասկանալու համար։ Մտածեք դրա մասին ՝ որպես մեր գաղտնիության քաղաքականության օգտագործողի համար հարմար միջերես:

Քանի որ մենք կարծում ենք, որ պետք չէ անձնական տեղեկատվություն տրամադրել ազատ գիտելիքների շարժմանը մասնակցելու համար, դուք կարող եք՝

Այն պատճառով, որ մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչպես են օգտագործվում Վիքիմեդիա կայքերը, որպեսզի կարողանանք դրանք բարելավել ձեզ համար, մենք հավաքում ենք տեղեկատվություն, երբ դուք

Մենք հավատարիմ ենք՝

Տեղյակ եղեք, որ

  • Ցանկացած բովանդակություն, որ դուք ավելացնում եք կամ փոփոխության եք ենթարկում Վիքիմեդիա կայքում լինելու է հրապարակայնորեն և մշտապես հասանելի։
  • Եթե դուք ավելացնում եք բովանդակություն կամ փոփոխություն եք կատարում Վիքիմեդիա կայքում առանց մուտք գործելու, այդ բովանդակությունը կամ փոփոխությունը հրապարակայնորեն և մշտապես կարխիվացվի հանրային նպատակներով։ Ձեր ավելացրած բովանդակությունը կամ կատարած փոփոխությունը կվերագրվի ձեր IP հասցեին, որն օգտագործվել է փոփոխությունը կատարելիս։
  • Կամավոր խմբագիրների և ներդրողների մեր համայնքը ինքնակառավարվող մարմին է: Վիքիմեդիա կայքերի որոշ ադմինիստրատորներ, որոնք ընտրված են համայնքի կողմից, օգտագործում են գործիքներ, որոնք նրանց սահմանափակ հասանելիություն են տալիս վերջին ներդրումների մասին ոչ հրապարակային տեղեկատվությանը, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել Վիքիմեդիա կայքերը և կիրառել քաղաքականությունները:
  • Այս գաղտնիության քաղաքականությունը չի տարածվում Վիքիմեդիա հիմնադրամի կողմից վարվող բոլոր կայքերի և ծառայությունների վրա, ինչպիսիք են այն կայքերը կամ ծառայությունները, որոնք ունեն իրենց սեփական գաղտնիության քաղաքականությունը (օրինակ՝ Wikimedia Shop), կամ երրորդ կողմի կողմից կառավարվող կայքերը կամ ծառայությունները (ինչպես օրինակ՝ երրորդ կողմի ծրագրավորողների նախագծերը Wikimedia Cloud Services-ում):
  • Որպես ամբողջ աշխարհում կրթությանը և հետազոտությանը մեր նվիրվածության մաս՝ մենք ժամանակ առ ժամանակ հանրությանը տրամադրում ենք հանրային տեղեկատվություն և համախմբված կամ ոչ անձնական տեղեկատվություն։
  • Վիքիմեդիա հիմնադրամի և այլ օգտագործողների պաշտպանության համար, եթե համաձայն չեք այս Գաղտնիության քաղաքականության հետ, կարող եք չօգտվել Վիքիմեդիա կայքերից:

Ներածություն

Բարի գալուստ

Վիքիմեդիա շարժումը հիմնված է մի պարզ, բայց հզոր սկզբունքի վրա․ միասին կարող ենք ավելին անել, քան մեզանից յուրաքանչյուրը՝ միայնակ: Մենք չենք կարող համատեղ աշխատել առանց մեր օգտվողների մասին տեղեկություններ հավաքելու, փոխանակելու և վերլուծելու, քանի որ մենք փնտրում ենք վիքիմեդիայի կայքերն առավել օգտագործելի, անվտանգ և առավել օգտակար դարձնելու նոր եղանակներ:

Մենք կարծում ենք տեղեկատվության հավաքագրումն ու օգտագործումը թափանցիկության հետ ձեռք ձեռքի տված պետք է ընթանան։ Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է թե ինչպես է Վիքիմեդիա Հիմնադրամը՝ Վիքիմեդիա կայքերն, ինչպիսին Վիքիպեդիան է, գործարկող, շահույթ չհետապնդող կազմակերպությունը, հավաքում, օգտագործում և տարածում ձեզանից Վիքիմեդիա կայքերն օգտագործելու ընթացքում ձեզանից ստացվող տեղեկատվությունը Կարևոր է իմանալ, որ Վիքիմեդիա ցանկացած կայք օգտագործելով՝ դուք համաձայն եք ձեր տվյալների հավաքագրմանը, տեղափոխմանը, վերամշակմանը, պահպանմանը, բացահայտմանը և օգտագործմանը, ինչպես նկարագրված է այս գաղտնիության քաղաքականությունում: Դա նշանակում է շատ կարևոր է այս քաղաքականությունն ուշադիր ընթերցել։

Մենք կարծում ենք որ ազատ գիտելիքի շարժմանը մասնակցելու համար, դուք պարտավոր չեք հանրայնացնել ձեր անձնական տվյալները։ Վիքիմեդիա կայքերում գրանցվելիս կամ բովանդակություն ստեղծելիս, դուք պարտավոր չեք տրամադրել ձեր իրական անունը, հասցեն, կամ ծննդյան ամսաթիվը։

Ձեր տվյալները մենք չենք վաճառում, կամ ուրիշներին չենք տրամադրում։ Մենք դա օգտագործելու ենք Վիքիմեդիա կայքերը ավելի գրավիչ ու հասանելի դարձնելու համար, տեսնելու, թե ո՞ր գաղափարներն են սովորելն ու ներդրում կատարելը հաճելի դարձնում։ Կարճ ասած մենք այս տեղեկատվությունն օգտագործում ենք Վիքիմեդիա կայքերը ձեզ ավելի հարմար ֆարձնելու համար։

Ի վերջո, ձեր նման մարդիկ են Վիքիմեդիա կայքերը ոչ միայն ստեղծողներն ու գործարկողները, այլև զարգացնողներն ու կատարելագործողները։

Սահմանումներ

Քանի որ յուրաքանչյուրը ոք (ոչ միայն փաստաբանները) պետք է կարողանան հեշտությամբ հասկանալ, թե ինչպես և ինչու են իրենց տվյալները հավաքագրվում և օգտագործվում, մենք այս քաղաքականության ընթացքում, ավելի պաշտոնական տերմինների փոխարեն, օգտագործում ենք ընդհանուր լեզու: Որոշակի կարևորագույն տերմինների հասկանալուն ձեզ կօգնի այստեղ բերված թարգմանությունների աղյուսակը.


Երբ մենք ասում ենք․․․ ․․․ մենք նկատի ունենք
«Վիքիմեդիա հիմնադրամ»/«Հիմնադրամ»/«մենք»/«մեզ»/«մեր» Վիքիմեդիա հիմնադրամ՝ շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը գործարկում է Վիքիմեդիա կայքեր:
«Վիքիմեդիա կայքեր»/«մեր ծառայություններ» Վիքիմեդիա կայքերը և ծառայությունները (անկախ լեզվից), ներառյալ մեր հիմնական նախագծերը, ինչպիսիք են Վիքիպեդիան և Վիքիմեդիա պահեստը, ինչպես նաև բջջային հավելվածները, API-ները, էլ. փոստերը և ծանուցումները․ չբացառելով, այնուամենայնիվ, ստորև ներկայացված «Ինչ չի ներառում այս Գաղտնիության քաղաքականությունը» բաժնում թվարկված կայքերը և ծառայությունները:
«դուք»/«ձեր»/«ինձ» Դուք, անկախ նրանից, որ անհատ եք, խումբ կամ կազմակերպություն, և անկախ այն բանից՝ դուք օգտագործում եք Վիքիմեդիա կայքեր կամ մեր ծառայությունները ձեր կամ ուրիշի անունից:
«այս Քաղաքականությունը»/«Գաղտնիության այս քաղաքականությունը» Այս փաստաթուղթը վերնագրված է «Վիքիմեդիա հիմնադրամի գաղտնիության քաղաքականություն»:
«ներդրումներ» Վիքիմեդիա կայքերում ձեր կատարած փոփոխությունները և ավելացրած բովանդակությունը։
«Անձնական տեղեկատվություն» Տեղեկատվություն, որը դուք տալիս եք մեզ կամ Վիքիմեդիա կայքերի օգտագործման շրջանակներում մեր կողմից հավաքած տեղեկությունները կարող ենք օգտագործվել անձամբ ձեզ ճանաչելու համար: Չնայած մենք պարտադիր չենք հավաքում նշված բոլոր տեսակի տվյալները՝ մենք դրանք համարում ենք Անձնական տեղեկատվություն, եթե դրանք կարող են օգտագործվել ձեզ հետ նույնականացվելու համար՝
(ա) անուն, հասցե, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե, գաղտնաբառ, նույնականացման համար, IP հասցե, կրեդիտ քարտի համար և
(բ) երբ նույնացվում է որևէ անձի հետ, որևէ տվյալի հետ, օրինակ՝ ծննդյան ամսաթիվը, սեռը, սեռական կողմնորոշումը, ռասայական կամ էթնիկ ծագումը, ամուսնական կամ ընտանեկան կարգավիճակը, գենետիկական և կենսաչափական տվյալները, առողջական կարգավիճակը կամ հաշմանդամությունը, քաղաքական պատկանելիությունը և կրոնը:
«երրորդ կողմ»/«երրորդ կողմեր» Անհատներ, սուբյեկտներ, կայքեր, ծառայություններ, ապրանքներ և ծրագրեր, որոնք չեն վերահսկվում, կառավարվում կամ գործարկվում Վիքիմեդիա հիմնադրամի կողմից: Սա ներառում է Վիքիմեդիայի այլ օգտագործողների և անկախ կազմակերպությունների կամ խմբերի, որոնք օգնում են խթանել Վիքիմեդիա շարժումը, ինչպիսիք են Վիքիմեդիա մասնաճյուղերը, թեմատիկ կազմակերպություններ, և օգտագործողների խմբերը, ինչպես նաև որպես կամավորներ, աշխատողներ, տնօրեններ, դրամաշնորհ ստացողներ, և այդ կազմակերպությունների կամ խմբերի գործընկերներ:


Գաղտնիության այս քաղաքականությունը ի՞նչն է ընդգրկում, ի՞նչը՝ ոչ։

Գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է ձեր մասին տեղեկությունների հավաքագրմանը և վարմանը, որը մենք ստանում ենք Վիքիմեդիա կայքերից որևէ մեկի ձեր օգտվելու արդյունքում: Այս քաղաքականությունը վերաբերվում է նաև այն տեղեկատվության վրա, որը մենք ստանում ենք մեր գործընկերներից կամ այլ երրորդ կողմից: Գաղտնիության քաղաքականության մասին ավելին իմանալու համար, տե՛ս ստորև:

Օրինակներ, թե ինչ է ընդգրկում գաղտնիության քաղաքականությունը

Հստակության համար, Գաղտնիության այս քաղաքականությունն անկախ լեզվից ընդգրկում է .

  • Մեր բոլոր մեծ նախագծերը (գտնվում են list of major projects), ինչպիսիք Վիքիպեդիան, ներառյալ օգտվողների էջերը, քննարկման էջերը և հայտարարությունների ցուցանակները
  • Մեր բլոգերը և API-երը (քանի դեռ ծառայությունների համար մենք առանձին քաղաքականություն չենք առաջարկել)։
  • Վիքիմեդիա հիմնադրամի պաշտոնական բջջային կիրառություններ
  • Էլեկտրոնային նամակներ և ծանուցագրեր, որ ստացվել են ձեզանից մեզ, կամ մեզանից՝ ձեզ։

Այնուամենայնիվ, այս գաղտնիության քաղաքականությունը չի ներառում որոշ իրավիճակներ, երբ մենք կարող ենք հավաքել կամ մշակել տեղեկատվություն: Օրինակ, որոշ օգտագործումներ կարող են ներառված լինել առանձին գաղտնիության քաղականությունների մեջ կամ երրորդ կողմի կողմից տարվող կայքերի կամ ծառայությունների միջոցով։ Ավելի լավ հասկանալու համար, թե այս գաղտնիության քաղաքականությունը ինչն է ընդգրկում, ինչը՝ ոչ, տեսեք՝ ստորև․

Ավելին, թե ինչ չի ներառում Գաղտնիության քաղաքակնությունը

Այս բաժինը Գաղտնիության քաղաքականության մի մասն է և նպատակ ունի մանրամասնորեն բացատրել, թե որ իրավիճակները չեն ընդգրկվում մեր Գաղտնիության քաղաքականության մեջ:

Վիքիմեդիա կայքերն ու գործիքները այլընտրանքային քաղաքականությամբ
Վիքիմեդիա հիմնադրամի որոշ կայքեր կամ գործիքներ ունեն գաղտնիության այլընտրանքային քաղաքականություն կամ դրույթներ, որոնք տարբերվում են այս Գաղտնիության քաղաքականությունից: Այս կայքերը ներառում են՝
Եթե Վիքիմեդիա հիմնադրամի որևէ կայք ղեկավարվում է գաղտնիության այլընտրանքային քաղաքականությամբ, ապա դա կկապվի նման քաղաքականության հետ: Երբ Վիքիմեդիա հիմնադրամի որևէ գործիքը ղեկավարվում է գաղտնիության այլընտրանքային քաղաքականությամբ, ապա այն էջը, որտեղ գործիքը հնարավոր է ներբեռնել կամ միացնել, ներառում այդ քաղաքականության հղումը:
Համայնքի անդամներ
Վիքիմեդիա կայքերը սիրո համատեղ ջանքեր են, որոնք անընդհատ պահպանվում և թարմացվում են կամավորների համաշխարհային համայնքի կողմից: Արդյունքում, որոշ կամավորներ հասանելիություն են ունենում դեպի որոշակի անձնական տեղեկատվություն, և այդ անձնական տեղեկատվության օգտագործումը չի կարող ղեկավարվել սույն Գաղտնիության քաղաքականությամբ: Կամավորները, ովքեր ունեն նման մուտք, ներառում են՝
  • «Վարչական կամավորներ», օրինակ՝ Ստուգելօգտվողներին կամ կարգադրիչներ։ Սրանք կամավորներ են, որոնք կիրառում են Վիքիմեդիա կայքի քաղաքականությունը և ապահովում են Վիքիմեդիա կայքերի անվտանգությունը: Երբ այդ ադմինիստրատորները հասանելիություն են ունենում ոչ հրապարակային անձնական տեղեկատվությանը, նրանցից պահանջվում է համապատասխանել մեր Ոչ հրապարակային տեղեկատվության հասանելիության քաղաքականությանը, ինչպես նաև գործիքակազմին վերաբերող այլ քաղաքականություններին:
  • «Գործիք ապահովողներ»։ Գործիք ապահովողներ: Մենք աջակցում ենք այն հարթակներին, որոնք նախատեսված են երրորդ կողմի ծրագրավորողների համար`փորձարկելու և զարգացնելու նոր գործիքներ և կայքեր, ինչպիսիք են [[[:mw:Special:MyLanguage/Wikimedia Cloud Services|wmflabs.org]] wmflabs.org]: Երբ օգտագործում եք այս կամավորների կողմից մշակված գործիքներից մեկը, կարող եք տեղեկատվություն փոխանցել նրանց: Երբ այդ կամավորները հասանելիություն են ունենում ոչ հանրային տեղեկատվությանը կամ անձնական տեղեկատվությանը, նրանցից պահանջվում է համապատասխանել այն պայմաններին, որոնք կարգավորում են այն հարթակը, որըտեղ հասանելի է տվյալ գործիքը։
  • «Այլ օգտվողներ»։ Մենք տրամադրում ենք մի քանի գործիքներ, որոնք օգտագործողներին հնարավորություն են տալիս շփվել միմյանց հետ: Հաղորդագրությունները մեր համակարգերով անցնելիս կարող են ներառված լինել սույն Քաղաքականության մեջ, բայց այն օգտվողները, ովքեր ստանում են այդ հաղորդակցությունները, և թե ինչ են նրանք անում դրանք ստանալուց հետո, ընդգրկված չեն սույն Քաղաքականության մեջ: Օրինակները ներառում են՝
    • Հիմնադրամի էլեկտրոնային հասցեների ցանկում գրառում կատարել
    • կամավորներից օգնություն խնդրել առցանց տոմսային համակարգ-ի միջոցով (info@wikimedia.org հասցեին ուղարկված նամակները հասնում են այս համակարգին)
    • այլ օգտվողների էլեկտրոնային նամակ գրել Վիքիմեդիա կայքերի միջոցով (օրինակ՝ օգտագործելով «Էլեկտրոնային նամակ այս օգտվողին» գործիքը)
    • հաղորդակցվելով IRC-ում (օրինակ՝ #wikipedia channel)։
Երրորդ կողմ
Գաղտնիության քաղաքականությունը ներառում է միայն Վիքիմեդիա հիմնադրամի անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման և բացահայտման ձևերը և չի վերաբերում երրորդ անձանց գործելակերպին: Օրինակ՝ այս Գաղտնիության քաղաքականությունը չի վերաբերում հետևյալին՝
  • «Այլ կազմակերպությունների կողմից ղեկավարվող կայքեր», ինչպիսիք են Վիքիպեդիայի «Հղումներ» բաժիններում եղած կայքերի հղումները, կամ Վիքիմեդիայի մասնաճյուղերի կամ այլոց կողմից գործարկվող կայքերը շարժման կազմակերպություններ: Այս կազմակերպությունները կարող են տեղեկություններ ստանալ ձեզանից, եթե այցելեք նրանց կայքեր Վիքիմեդիայի կայքերից մեկը օգտագործելուց հետո: Դրանք ղեկավարվում են իրենց գաղտնիության քաղաքականությամբ:
  • «Այլ կազմակերպությունների կամ անհատների կողմից տրամադրված բջջային ծրագրեր»: Այս կազմակերպությունները կամ անհատները կարող են տեղեկություններ ստանալ ձեզանից, եթե այդ ծրագրերը օգտագործեք Վիքիմեդիա կայքեր կամ Վիքիմեդիա կայքի բովանդակություն հասանելիություն ունենալու համար: Դրանք ղեկավարվում են իրենց անձնական գաղտնիության քաղաքականությամբ:

Երբեմն կամավորները կարող են տվյալների հավաքագրման գործիք տեղադրել Վիքիմեդիա կայքերում առանց մեր իմացության, ինչպիսիք են տարբեր հարմարանքներըը, հետևելու պիքսելը կամ կիսվելու կոճակը: Այս Քաղաքականությունը չի կարգավորում այն հարցերը, թե ինչպես է երրորդ կողմը վարվում այն տեղեկատվության հետ, որը ստանում է այդ գործիքի օգնությամբ: Եթե հանդիպում եք նման երրորդ կողմի գործիքի, և կարծում եք, որ այն խախտում է այս Քաղաքականությունը, կարող եք ինքներդ հեռացնել այդ գործիքը, կամ հաղորդել դրա մասին privacy@wikimedia.org-ին, որպեսզի մենք կարողանանք հետաքննել:

Այն դեպքում, երբ համայնքի քաղաքականությունը ղեկավարում CheckUser policy նմանօրինակ տեղեկատվություն, ապա համապատասխան համայնքը այն կարող է ավելացնել սույն Կանոնադրությամբ սահմանված կանոններին և պարտավորություններին: Ինչևիցէ, նոր բացառություններ ստեղծել կամ այս քաղաքականությամբ առաջարկված պաշտպանությունները կրճատել։

Տեղեկատվության կուտակում և օգտագործում

Ձեզնից ստացվող տեղեկատվության տեսակները և ստացման եղանակները։

Ձեր հանրային ներդրումները

Երբ Վիքիմեդիա ցանկացած կայքում ներդրում եք կատարում, ներառյալ մասնակցային կամ քննարկման էջերում, ապա ձեր կողմից ավելացրած, հեռացրած կամ փոփոխած բովանդակության յուրաքանչյուր մասնիկի հանրային մշտական գրառում եք ստեղծում։ Պատմության էջը ցույց կտա ե՞րբ եք կատարել ձեր ներդրումը կամ հեռացումը, ինչպես նաև ձեր մասնակցային անունը եթե մուտք եք գործել կամ IP հասցեն, եթե մուտք չեք գործել։

Հրապարակայնորեն տեսանելի տեղեկատվություն

Դուք պետք է ենթադրեք, որ այն տեղեկատվական ներդրումը, որը դուք ակտիվորեն կատարում եք Վիքիմեդիայի կայքերում, այդ թվում նաև անձնական տեղեկատվությունը, հրապարակայնորեն տեսանելի է և կարող է գտնվել որոնման համակարգերի կողմից։ Ինչպես համացանցում եղած շատ բաներ, այնպես էլ ձեր կողմից կիսված ցանկացած բան այլ մարդկանց կողմից պատճենվում և վերաբաշխվում է համացանցում։ Խնդրում ենք մի տրամադրեք որևէ տեղեկություն այն մասին, որ չեք ցանկանում դարձնել մշտապես հրապարակային, ինչպես օրինակ` ձեր ներդրումների մեջ նշելով ձեր իրական անունը կամ գտնվելու վայրը:

Դուք պետք է տեղյակ լինեք, որ ձեր կողմից հրապարակված ցանկացած տվյալ կամ մեր կողմից հրապարակված տվյալները կարող են օգտագործվել ցանկացած անձի կողմից վերլուծության և հետագա տեղեկություններ ստանալու համար, օրինակ, այն մասին, թե որ երկրից է օգտվողը, քաղաքական պատկանելիությունն ու սեռը:

Հաշվի տեղեկություններ և գրանցում

Ցանկանու՞մ եք հաշիվ ստեղծել։ Հրաշալի է։ Չեք ցանկանու՞մ հաշիվ ստեղծել։ Խնդիր չկա։

Պարտադիր չէ հաշիվ ստեղծել, որպեսզի կարդալ կամ ներդրումներ կատարել Վիքիմեդիայի կայքում, բացառությամբ որոշ հատուկ դեպքերի։ Սակայն եթե դուք ներդրում եք կատարում առանց հաշիվ մուտք գործելու, ապա ձեր ներդրումները հրապարակայնորեն վերագրվում են այն IP հասցեին, որը կապված է ձեր սարքավորման հետ։

Եթե ցանկանում եք ստանդարտ հաշիվ ստեղծել, ապա հիմնականում պահանջվում է միայն մասնակցային անուն և գաղտնաբառ։

Ավելին մասնակցային անունների վերաբերյալ

Ձեր անունը հրապարակայնորեն տեսանելի կլինի, ուստի ուշադիր եղեք, երբ օգտագործում եք ձեր իրական անունը՝ իբրև մասնակցային անուն։ Ձեր գաղտնաբառը օգտագործվում է միայն հաստատելու, որը հաշիվը ձերն է։ Ձեր Special:MyLanguage/Policy:Privacy policy/Glossary of key terms#ip-addressՇIP հասցեն նույնպես ինքնաբերաբար ներկայացվում է մեզ, և մենք արձանագրում ենք այն ժամանակավորապես՝ կանխելու չարաշահման դեպքերը: Այլ անձնական տվյալներ չեն պահանջվում՝ ո՛չ անուն, ո՛չ էլեկտրոնային փոստի հասցե, ո՛չ ծննդյան ամսաթիվ, ո՛չ կրեդիտ քարտի տեղեկատվություն:

Ստեղծվելուց հետո օգտագործողի հաշիվները հնարավոր չէ ամբողջությամբ հեռացնել (չնայած, եթե ցանկանում եք, ապա կարող եք ձեր մասնակցային էջի տեղեկությունները թաքցնել): Սրա պատճառն այն է, որ ձեր հրապարակային ներդրումները պետք է ասոցացվեն հեղինակի հետ (ձեզ հետ)։ Որոշ դեպքերում Վիքիմեդիա համայնքները կարող են օժանդակել օգտվողներին՝ հանելով նրանց հաշվին վերաբերող լրացուցիչ տեղեկություններըը ծրագրերից։

Մեր օգտվողների ժողովրդագրության վերաբերյալ ավելի լավ պատկերացում կազմելու, մեր ծառայությունները տեղայնացնելու և մեր ծառայությունները բարելավելու համար մենք կարող ենք ձեզնից պահանջել ավելի շատ ժողովրդագրական տեղեկություններ, ինչպիսիք են սեռը կամ տարիքը: Մենք ձեզ կասենք, թե արդյոք այդպիսի տեղեկատվությունը լինելու է հրապարակային, թե գաղտնի, այնպես որ կարող եք տեղեկացված որոշում կայացնել այն մասին, թե դուք ցանկանում եք մեզ տրամադրել այդ տեղեկատվությունը: Նման տեղեկության տրամադրումը միշտ կամայական է։ Եթե դուք չեք ցանկանում, ապա պարտավոր չեք տրամադրել․ պարզից էլ պարզ է։

Գտվելու վայրի մասին տեղեկություն

GPS և գտնվելու վայրի այլ տեխնոլոգիաներ

Եթե դուք համաձայնվեք, ապա մենք կարող ենք օգտագործել ձեր GPS-ը (և այլ տեխնոլոգիաներ, որոնք սովորաբար օգտագործվում են գտնվելու վայրը որոշելու համար) ձեզ ավելի համապատասխան բովանդակություն ցույց տալու համար: Մենք գաղտնի ենք պահում այդ տեխնոլոգիաների արդյունքում ստացված տեղեկատվությունը, բացառությամբ այն դեպքերի, ինչպես նախատեսված է սույն Քաղաքականության մեջ: Դուք կարող եք ավելին իմանալ`ստուգելով օրինակների ցուցակը, թե ինչպես ենք մենք օգտագործում այս տեխնոլոգիաները մեր ՀՏՀ-ում:

Մետատվյալներ

Հաճախ մենք ինքնաբերաբար ստանում ենք գտվելու վայրի տվյալներ ձեր սարքավորումից։ Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք վերբեռնել նկար Վիքիմեդիա Պահեստի հեռախոսային հավելվածում, մենք ստանում ենք մետատվյալներ, օրինակ՝ այն տեղը և ժամը, երբ արվել է լուսանկարը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ի տարբերություն վերը նկարագրված GPS ազդանշանների միջոցով հավաքագրված գտնվելու վայրի տեղեկությունների, ձեր շարժական սարքի լռելյայն պարամետրը սովորաբար ներառում է տեղադրված ձեր ֆոտոյում կամ վիդեոներում տեղադրված մետատվյալները:

IP հասցեներ

Վերջապես, երբ այցելում եք որևէ Վիքիմեդիա կայք, մենք ինքնաբերաբար ստանում ենք այն սարքի (կամ ձեր վստահված սերվերի) IP հասցեն, որը դուք օգտագործում եք համացանց մուտք գործելու համար, որը կարող է օգտագործվել ձեր գտնվելու վայրը պարզելու համար:

Տեղեկատվություն՝ կապված Վիքիմեդիա կայքերի օգտագործման հետ

Մենք ցանկանում ենք Վիքիմեդիա կայքերն ավելի լավը դարձնել ձեզ համար՝ իմանալով, թե ինչպես եք դրանք օգտագործում։ Օրինակ՝ որքան հաճախ եք այցելում Վիքիմեդիա կայքեր, ինչ եք հավանում, ինչն եք օգտակար համարում, ինչպես եք հասնում Վիքիմեդիա կայքեր և այլն։ Մենք նաև ցանկանում ենք, որ այս Քաղաքականությունն ու մեր պրակտիկան արտացոլեն մեր համայնքի արժեքները։ Այս իսկ պատճառով մենք գաղտնի ենք պահում Վիքիմեդիա կայքերի օգտագործման ձեր տեղեկատվությունը, բացառությամբ սույն Քաղաքականությամբ սահմանված դեպքերի։

Տեղեկություն, որը մենք ստանում ենք ինքնաբերաբար

Զննարկիչների աշխտաոճի պատճառով մենք ինքնաբերաբար ստանում ենք որոշ տեղեկություններ, երբ դուք այցելում եք Վիքիմեդիա կայքեր: Այս տեղեկատվությունը ներառում է ձեր կողմից օգտագործվող սարքի տեսակը (հնարավոր է` ներառյալ սարքի եզակի նույնականացման համարները, մեր բջջային ծրագրերի որոշ բետա տարբերակների համար), ձեր զննարկիչի տեսակը և տարբերակը, ձեր զննարկիչի լեզվական նախընտրությունը, ձեր սարքի գործառնական համակարգի տեսակը և տարբերակը, որոշ դեպքերում ձեր ինտերնետային ծառայություններ մատուցողի կամ բջջային կապի անվանումը, այն կայքերը, որոնք ձեզ բերել են Վիքիմեդիա կայքեր, էջեր, որոնք դուք այցելում եք։

Ավելի կոնկրետ մենք օգտագործում ենք այս տեղեկատվությունը ձեր փորձը Վիքիմեդիա կայքերում բարելավելու համար։ Օրինակ՝ մենք օգտագործում ենք այս տեղեկատվությունը կայքերը կառավարելու, ավելի մեծ անվտանգություն ապահովելու և վանդալիզմի դեմ պայքարելու համար, օպտիմիզացնելու բջջային ծրագրերը, հարմարեցնելու բովանդակությունը և սահմանելու լեզվի նախընտրությունները, փորձարկելու գործիքները`պարզելու, թե ինչն է լավ գործում և բարելավում կատարել. հասկանալ, թե ինչպես են մասնակիցները օգտվում Վիքիմեդիա կայքերից, հետևելու և ուսումնասիրելու տարբեր հնարավորությունների օգտագործումը, հասկանալու Վիքիմեդիա տարբեր կայքերի դեմոգրաֆիական տվյալնները և վերլուծելու միտումները:

Մեր կողմից հավաքվող տեղեկատվությունը

Մենք ակտիվորեն հավաքում ենք տեղեկատվության մի շարք տեսակներ` օգտագործելով մի շարք տարածված տեխնոլոգիաներ: Սրանք հիմնականում ներառում են հետևելու պիքսելներ, JavaScript և «տեղում պահվող տվյալների» տեխնոլոգիաներ, ինչպիսիք են cookie-ները և տեղական պահեստավորումը: Մենք գիտակցում ենք, որ այդ տեխնոլոգիաներից մի քանիսը չունեն լավագույն վարկանիշը: Այսպիսով, մենք ուզում ենք հնարավորինս պարզ լինել, թե ինչու ենք օգտագործում այդ մեթոդները և նրանց հետ հավաքած տեղեկատվության տեսակը:

Կախված նրանից, թե որ տեխնոլոգիայից ենք մենք օգտվում, տեղում պահպանված տվյալները կարող են լինել ամեն ինչ՝ տեքստ, նկարներ և ամբողջ հոդվածներ (ինչպես մենք բացատրում ենք ստորև), անձնական տեղեկություններ (ինչպես ձեր IP հասցեն) և տեղեկություններ Վիքիմեդիա կայքերի օգտագործման վերաբերյալ (ինչպես ձեր մասնակցային անունը կամ ձեր այցի ժամանակը):

Մենք օգտագործում ենք այս տեղեկատվությունը Վիքիմեդիա կայքերի հետ ձեր փորձը առավել անվտանգ և ավելի լավը դարձնելու համար, օգտագործողի նախասիրությունների և Վիքիմեդիա կայքերից օգտվելու մասին ավելի լավ պատկերացում կազմելու և մեր ծառայությունները ընդհանուր առմամբ բարելավելու համար: Մենք երբեք չենք օգտագործի երրորդ կողմի cookie-ները, քանի դեռ ձեր թույլտվությունը չենք ստացել: Եթե դուք երբևէ հանդիպել եք երրորդ կողմի տվյալների հավաքման գործիքի, որը ձեր կողմից չի թույլատրվել (օրինակ, մի բան, որը կարող է սխալմամբ տեղադրված լինել մեկ այլ օգտվողի կամ ադմինիստրատորի կողմից), ապա խնդրում ենք զեկուցեք մեզ այդ մասին privacy@wikimedia.org։

Ավելին տեղում պահվող տվյալների մասին

Տեղում պահվող տվյալները, JavaScript-ը և հետևելու փիքսելները օգնում են մեզ անելու այնպիսի բաներ, ինչպիսիք են՝

  • Ապահովել ձեզ հարմարեցված փորձով, ինչպես օրինակ՝ օգտագործել cookie-ներ՝ պարզելու ձեր լեզվական նախընտրությունները, հիշելու ձեր կողմից նախանշված օգտագործողի նախասիրությունները, որպեսզի մենք կարողանանք տրամադրել ձեր կողմից ընտրված հարմարեցված տեսքը և հասկանալ ձեր ուզածը, ինչպես նաև պատմել ձեզ պատմել Վիքիմեդիայի հետաքրքիր խնդիրների և իրադարձությունների մասին:
  • Ձեզ ավելի արագ ապահովելու համապատասխան բովանդակությամբ։ Օրինակ՝ մենք օգտագործում ենք տեղում պահեստավորումը՝ պահպանելու ձեր վերջերս ընթերցած հոդվածները ուղղակի ձեր սարքավորումից։ Բացի այդ, մենք օգտագործում ենք cookie-ներ որոնման թեմաների մասին իմանալու համար, որպեսզի կարողանանք օպտիմալացնել ձեզ հասնող որոնման արդյունքները:
  • Հասկանալու, թե ինչպես եք օգտագործում Վիքիմեդիա կայքերը, որպեսզի մենք իմանանք, թե ինչն է գործում և ինչն է օգտակար: Օրինակ՝ մենք կարող ենք օգտագործել cookie՝ ձեր հսկացանկի հոդվածների ցուցակը պարզելու համար, որպեսզի կարողանանք առաջարկել նմանատիպ հոդվածներ, որոնք ձեզ հետաքրքրում են:
  • Հասկանալու, թե ինչպես եք օգտագործում Վիքիմեդիա կայքերը տարբեր սարքերով, որպեսզի կարողանանք բազմազան Վիքիմեդիա կայքերն ատավել արդյունավետ դարձնել ձեզ համար:
  • Վիքիմեդիա կայքերն օգտագործման համար ավելի դյուրին դարձնել, օրինակ՝ օգտագործելով cookie-ներ՝ մուտք գործելիս ձեր սեսիան պահպանելու համար կամ ձեր մասնակցային անունը հիշելու համար:

Ցանկանու՞մ եք ավելին իմանալ։ Դուք կարող եք կարդալ ավելին մեր ՀՏՀ-ում այն cookie-ների մասին, որոնք մենք օգտագործում ենք և ինչ նպատակով ենք օգտագործում։

Մենք վստահ ենք, որ տվյալների հավաքումը օգնում է ձեր փորձը բարելավելուն, սակայն ձեր զննարկիչի կարգավորումների միջոցով դուք կարող եք հեռացնել կամ չեղարկել տեղում պահպանված տվյալներ։ Հնարավոր տարբերակներին կարող եք ծանոթանալ մեր ՀՏՀ-ում։ Չնայած տեղում պահվող տվյալները գուցե անհրաժեշտ չեն լինի մեր կայքերից օգտվելու համար, որոշ գործողություններ պատշաճ կերպով չեն գործի, եթե անջատեք տեղում պահվող տվյալները:

Թեև վերը նշված օրինակները, որոնք վերաբերում են տվյալների հավաքագրման գործիքների միջոցով ձեր մասին հավաքած տեղեկություններին, գաղտնի են պահվում սույն Քաղաքականության համաձայն, խնդրում ենք նկատի ունենալ, որ ձեր մասնակցային անունով կատարված գործողությունների վերաբերյալ որոշ տեղեկություններ հրապարակայնորեն հասանելի են հանրային տեղեկամատյանների միջոցով։ Օրինակ՝ հանրային տեղեկամատյանը կարող է ներառել ձեր հաշիվը Վիքիմեդիա կայքում ստեղծելու ամսաթիվը, ինչպես նաև Վիքիմեդիա կայքում այլ հաշիվների ստեղծման ամսաթվերը:

Ինչպես ենք օգտագործում այն տեղեկությունը, որը ստանում ենք ձեզնից

General

Մենք և մեր ծառայություններ մատուցողներն օգտագործում ենք ձեր տեղեկատվությունը`մեր բարեգործական առաքելությունը հետապնդելու օրինական նպատակով, այդ թվում՝

Վիքիպեդիայի գործարկում, ձեր ներդրումների տարածում և մեր Ծառայությունները կառավարում:
  • Օգնելու ձեզ կիսել ձեր գիտելիքներն աշխարհի հետ և նոր գործառույթներ ավելացնել մեր Ծառայություններում:
  • Ձեր հաշիվ մուտք կազմակերպելու և հարակից ծառայություններով ապահովելու համար:
  • Ձեզ վարչական տեղեկություններ ուղարկելու համար, ինչպիսիք են մեր քաղաքականության փոփոխությունները:
  • Հնարավորություն տալու, որ այլ անձանց նամակ ուղարկեք։ Օգտվողների միջև ուղիղ հաղորդակցությունը (օրինակ՝ նամակները՝ ուղարկված «էլեկտրոնային նամակ գրել այս մասնակցին» գործիքի միջովոբ) հրապարակային չէ, պահպնվում է Վիքիմեդիա Հիմնադրամի համակարգերում և գաղտնի է, բացառությամբ սույն Քաղաքականությամբ սահմանված դեպքերի։

Մենք կատարում ենք այս գործողությունները ձեզ հետ հարաբերությունները պահպանելու համար, քանի որ մեր ունենք օրինական շահ, որը պետք է համապատասխանի մեր իրավական պարտավորություններին։

Հարմարեցված Ծառայությունների ապահովում։
  • Ձեզ ապահովելու որոշակի բովանդակությամվ, ծանուցումներով և կարգավորումներով և բարելավելու ձեր փորձը Վիքիմեդիա կայքերի հետ:

Մենք որոշ դեպքերում Ծառայությունները հարմարեցնելու ենք ձեզ համար՝ բոլոր դեպքերում համապատասխանեցնելով մեր առաքելությունը մեր օրինական բարեգործական նպատակին։

Մենք կարծում ենք, որ նոր թարփացումների, հարցումների վերաբերյալ էլեկտրոնային նամակներ ուղարկելը կլինի ձեր օգտին։
  • Ձեզ տեղյակ պահել Վիքիմեդիա Հիմնադրամում, Վիքիմեդիա կայքերում և Վիքիմեդիա շարժման մեջ տեղի ունեցող փոփոխություններին։
  • Զգուշացնել ձեզ, երբ ձեր կողմից հսկվող որևէ հոդվածի մեջ փոփոխություն է կատարվել։

Մենք նմանատիպ նամակներ կուղարկենք ձեզ միայն ձեր համաձայնությամբ։ Մենք չեն վաճառում, վարձակալում կամ օգտագործում ձեր էլեկտրոնային հասցեն երրորդ կողմի ապրանքներ և ծառայություններ գովազդելու համար։ Դուք կարող եք կարգավորել, թե ինչպիսի ծանուցումներ եք ստանում և որքան հաճախ՝ գնալով ձեր Ծանուցումների նախընտրությունների բաժին։

Ուղարկել պայմանական հարցումներ և խնդրել հետադարձ կապ։

Այն ժամանակ, երբ ձեզ հնարավորություն կտանք կիսել ձեր մտքերը, մենք ձեզ կասենք, թե ինչպես ենք նախատեսում օգտագործել ձեր պատասխանները և ձեր տրամադրած ցանկացած անձնական տեղեկատվություն:

Մեր հարցումներին ձեր պատասխանները և հետադարձ կապի խնդրանքը միշտ կամընտրական են: Այս տեսակի հարցումները մենք ձեզ կուղարկենք միայն ձեր համաձայնությամբ: Դուք կարող եք կառավարել, թե ինչպիսի ծանուցումներ եք ստանում և որքան հաճախ եք դրանք ընդունում՝ այցելելով ձեր ծանուցումների նախընտրությունները: Մեր ՀՏՀ-ում կարող եք ավելին իմանալ էլեկտրոնային փոստի և ծանուցումների մասին և ինչպես փոխել ձեր նախընտրությունները:

Բարելավել Վիքիմեդիա կայքերը և դարձնել ձեր փորձն առավել ապահով և լավը։
  • Օգտագործել ձեր հանրային ներդրումները, կամ համախմբված ուրիշների հանրային ներդրումներով կամ անհատապես, ստեղծել ձեզ համար նոր հնարավորություններ կամ տվյալների հետ կապված գործիքներ կամ ավելին իմանալ այն մասին, թե ինչպես են օգտագործվում Վիքիմեդիա կայքերը:
  • Հետազոտության և վերլուծության համար։
  • Պայքարել սպամի, ինքնության գողության և այլ չարաշահման ձևերի դեմ։
  • Օտիմալացնել բջջային և այլ հավելվածները։
  • Փորձարկել գործիքները՝ տեսնելու, թե որոնք են աշխատում, թե ինչպես են օգտվում Վիքիմեդիա կայքերից, հետևելու և հետազոտելու տարբեր գործիքների կիրառումը, հասկանալու Վիքիմեդիա տարբեր կայքերի ժողովրդագրական տվյալները և վերլուծելու միտումները։

Մենք զբաղվում ենք այսպիսի գործառույթներով, որպեսզի ավելի առաջ տանենք մեր օրինական բարեգործական նպատակը և/կամ համապատասխանեցնենք մեր իրավական պարտականություններին։

Այլ

Գտվելու վայրի մասին տեղեկություն

GPS և գտնվելու վայրի այլ տեխնոլոգիաներ

Ինչպես նշվել է վերևում, մենք կարող ենք օգտագործել վայրը որոշող տարածված տեխնոլոգիաներ, որպեսզի ձեզ տրամադրենք համապատասխան բովանդակություն։ Օրինակ՝ մեր բջջային հավելվածները կարողանում են առանձնացնել Վիքիմեդիա կայքերի հոդվածներ այն բաների մասին, որոնք ձեզ մոտակա տարածքում հետաքրքրության առարկա են։ Որպես հիշեցում պետք է նշել, որ դուք կարող եք ապաակտիվացնել մեր հասանելիությունը նման տեխնոլոգիաներին ցանկացած պահի և շարունակել օգտագործել Վիքիմեդիա կայքեր։

Մետատվյալներ

Ինչպես նշվել է վերևում, մենք կարող ենք ձեր սարքավորումից ինքնաբերաբար ստանալ գտնվելու վայրի մասին տվյալներ։ Օրինակ՝ երբ դուք վերբերռնում եք նկար՝ օգտվելով Վիքիմեդիա պահեստ բջջային հավելվածից, իմացեք, որ ձեր հեռախոսի լռելյայն կարգավորումների պատճառով վերբեռնման ընթացքում նկարի հետ կապված մետատվյալները ևս ներառվում են։ Որպես հիշեցում իմացեք, որ եթե դուք չեք ցանկանում, որ մետատվյալները ուղարկվեն մեզ և հրապարակային դառնան ձեր վերբեռնման ընթացում, ապա խնդրում ենք փոխել սարքավորման կարգավորումները։

IP հասցեներ

Երբ դուք այցելում եք Վիքիմեդիայի որևէ կայք, մենք ինքնաբերաբար ստանում ենք սարքավորման IP հասցեն, երբ դուք հասանելիություն ունեք համացանցին, որը հնարավորություն է տալիս որոշելու ձեր աշխարհագրական դիրքը։ Մենք IP հասցեները գաղտնի ենք պահում, բացառությամբ Քաղաքականությամբ սահմանված դեպքերի։ Եթե դուք այցելում եք Վիքիմեդիա կայքեր ձեր հեռախոսով, մենք կարող ենք օգտագործել ձեր IP հասցեն՝ ծառայություն ապահովողներին տրամադրելու անանուն կամ համախմբված տեղեկատվություն՝ կապված որոշ տարածքներում օգտագործման ծավալի հետ։

Մենք օգտագործում ենք ձեր գտնվելու վայրի մասին տեղեկությունը ձեր փորձը Վիքիմեդիա կայքերում բարելավելու և անվտանգ դարձնելու համար, ձեռք բերելու ավելի շատ տեղեկություններ օգտվողի նախընտրությունների և Վիքիմեդիա կայքերից օգտվելու մասին և ընդհանրապես բարելավելու մեր ծառայությունները։ Օրինակ՝ մենք օգտագործում ենք այս տեղեկատվությունը, որպեսզի ապահովենք ավելի շատ անվտանգություն, օպտիմալացնենք բջջային հավելվածները և սովորենք, թե ինչպես կարելի է ընդլայնել և բարելավել Վիքիմեդիա համայնքների աջակցությունը։ Մենք նաև օգտագործում ենք անձնական տեղեկատվությունը այնպես, ինչպես նկարագրված էր Քաղաքականության հետևյալ բաժիններում՝ «Իրավական նպատակններով», «Պաշտպանելու ձեզ, մեզ և այլոց»։

Կիսվել

Ե՞րբ կարող ենք կիսվել ձեր տեղեկատվությամբ

Ձեր թույլտվությամբ

Եթե դուք համաձայնվում եք, մենք կիսվում ենք ձեր տեղեկատվությամբ հատուկ նպատակով։ Դուք ավելի շատ տեղեկություն կարող եք գտնել մեր ՀՏՀ-ի օրինակների ցանկում։

Իրավական նպատակներով

Մենք կօգտագործենք, կպահպանենք կամ կբացահայտենք ձեր անձնական տեղեկատվությունը, եթե մենք համարենք, որ դա անհրաժեշտ է բավարարելու վավեր և օրինական ուժի մեջ մտած հրամանը, դատական ծանուցագիրը, դատարանի հրամանը, օրենքը կամ կանոնակարգը, կամ այլ դատական կամ վարչական հրամանը։ Այնուամենայնիվ, եթե մենք կարծում ենք, որ օգտվողի տեղեկատվությունը բացահայտելու հատուկ պահանջը իրավաբանորեն անվավեր է կամ օրինական համակարգի չարաշահում է, և տուժած անձը մտադրություն չունի դեմ արտահայտվել բացահայտմանը, մենք ամեն ինչ կփորձենք անել դրա դեմ պայքարելու համար: Մենք պարտավոր ենք տեղեկացնել ձեզ էլեկտրոնային փոստով, հնարավորության դեպքում, առնվազն տասը (10) օրացուցային օրվա ընթացքում, նախքան մենք հրապարակենք ձեր անձնական տեղեկատվությունը՝ ի պատասխան իրավական պահանջի: Այնուամենայնիվ, մենք կարող ենք տեղեկացնել միայն այն դեպքում, եթե օրենքը չի սահմանափակում ձեզ հետ կապ հաստատելուց, չկա որևէ հավաստի սպառնալիք կյանքի համար, որը ստեղծվել է բացահայտելու պահանջի պատճառով, և դուք մեզ տրամադրել եք ձեր էլեկտրոնային հասցեն:

Այս Գաղտնիության քաղաքականության մեջ ոչ մի բան նախատեսված չէ սահմանափակելու ցանկացած իրավական առարկություն կամ պաշտպանություն, որը կարող եք ունենալ երրորդ կողմի պահանջով (լինի դա քաղաքացիական, քրեական կամ պետական)՝ բացահայտելու ձեր տեղեկությունները: Առաջարկում ենք նման պահանջ ստանալու դեպքում անմիջապես դիմել իրավական խորհրդատուի խորհրդին։

Ավելի շատ տեղեկություն ստանալ համար տե՛ս դատական ծանուցագրի մասին մեր ՀՏՀ-ն։

Եթե կազմակերպությունը փոխանցվել է (շատ անհավանական է)

Չափազանց անհավատալի դեպքում, երբ Հիմնադրամի ամբողջ կամ էական մասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխվում է, կամ մենք վերակազմավորվում ենք (օրինակ `միաձուլում, համախմբում կամ ձեռքբերում), մենք կշարունակենք գաղտնի պահել ձեր անձնական տեղեկատվությունը, բացառությամբ սույն Քաղաքականությամբ սահմանված դեպքերի, և մենք ձեզ կտեղեկացնեք Վիքիմեդիա կայքերի միջոցով և [[1]] ծանուցման կամ նմանատիպ փոստային ցուցակի միջոցով՝ առնվազն երեսուն (30) օրացուցային օր առաջ նախքան ցանկացած Անձնական տեղեկությունների փոխանցումը կամ այլ գաղտնիության քաղաքականության ենթարկումը:

Պաշտպանելու ձեզ, մեզ և այլոց

Մենք, կամ վարչական իրավունքներով կոնկրետ մասնակիցը, ինչպես նկարագրված է ներքևում, գուցե անհրաժեշտ լինի կիսվել ձեր անձնական տվյալներով, եթե անհրաժեշտությունը հիմնավոր է իրականացնել գաղտնիության քաղաքականությունը, որ հիմնված է Վիքիմեդիա Հիմնադրամի կամ վիքիհամայնքի վրա: Հնարավոր է նաև անհրաժեշտ լինի տեղեկատվության հասանելիություն և փոխանակում, իրավական սպառնալիքներից կամ գործողություններից պաշտպանվելու համար:

Վիքիմեդիա կայքերը համագործակցային են․ մասնակիցներն իրենք են գրում կանոնակարգերի մեծ մասը և իրենց միջից ընտրում, թե ում ադմինիստրատիվ իրավունքներ տալ։ Այս իրավունքները կարող են ներառել սահմանափակ, ոչ հանրային տեղեկություններ, այլ մասնակիցների ներդրումների և գործունեության մասին։ Նրանք այս հասանելիությունն օգտագործում են օգնելու պաշպանելու վանդալիզմից և չարաշահումներից, պայքարում են մյուս մասնակիցների հանդեպ օտնձգությունները և ընդհանուր առմամբ փորձում են Վիքիմեդիա կայքերում նվազագույնի հասցնել խանգարող պահվածքը։ Մասնակիցների կողմից ընտրված այս տարբեր խմբերն ունեն գաղտնիության վերաբերյալ ուղեցույցներ, բայց բոլոր այդ խմբերը պետք է հետևեն մեր Մուտք դեպի ոչ տեղեկատվական քաղաքականության քաղաքականություն: Այս ադմինիստրատիվ խմբերը հաշվետու են մյուս մասնակիցների առջև։ Այնուամենայնիվ այս մասնակիցների իրական անունները Վիքիմեդիա Հիմնադրամին հայտնի չեն։

Հուսով ենք, որ դրա կարիքը երբեք չի լինի, սակայն մենք կարող ենք բացահայտել ձեր անձնական տեղեկատվությունը, եթե մենք համարենք, որ դա անհրաժեշտ է կանխելու որևէ անձի նկատմամբ լուրջ մարմնական վնասվածքները կամ մահը, պաշտպանելու մեր կազմակերպությունը, աշխատակիցներին, գործընկերներին, օգտվողները կամ հանրությունը: Մենք նաև կարող ենք բացահայտել ձեր անձնական տեղեկատվությունը, եթե համարենք, որ դա անհրաժեշտ է բացահայտելու, կանխելու կամ գնահատելու հնարավոր չարաշահումները, անօրինական արարքները, կեղծիքը կամ անվտանգության և տեխնիկական խնդիրները։ (Ավելի շատ տեղեկատվության համար կարող եք ուսումնասիրել մեր ՀՏՀ-ում օրինակների ցանկը:)

Մեր ծառայություններ մատուցողներին

Որքան էլ փորձենք, մենք ամեն ինչ չենք կարող անել: Ուստի երբեմն մենք օգտագործում ենք երրորդ կողմ հանդիսացող մեր գործընկերներին կամ ծառայություն ապահովողներին, ովքեր մեզ օգնում են գործարկելու կամ զարգացնելու Վիքիմեդիա կայքերը։ Մենք հասանաելիություն ենք տալիս ձեր տեղեկատվությանը, քանի որ դա անհրաժեշտ է, որպեսզի ծառայություն ապահովողները և մեր գործընկերները կարողանան իրականացնել իրենց ծառայությունները, իսկ մենք էլ կարողանանք օգտվել իրենց գործիքներից և ծառայություններից։ Մենք պահանջ ենք դնում, որ այս անձինք պահպանենե ձեր տեղեկատվության գաղտնիությունը։ (Մանրամասները կարող եք տեսնել մեր ՀՏՀ-ի օրինակների ցանկում։)

Եթե դուք Վիքիմեդիա կայքերից օգտվում եք հեռախոսի միջոցով, մենք օգտագործում ենք ձեր IP հասցեն՝ ապահովելու անանուն և համախմբված տեղեկատվություն ծառայություն ապահովողներին՝ կախված որոշ տիրույթների օգտագործման ծավալի հետ։

Some of our service providers ask us to post links to their privacy policies; a list of these service providers and links to their policies can be found on this page.

Հասկանալու և փորձարկելու համար

Բաց աղբյուրով ծրագրակազմը, որը ծառայում է Վիքիմեդիա կայքերին, հիմնված է կամավոր ծրագրավորողների ներդրումների վրա, ովքեր ժամանակ են ծախսում կոդ գրելով և փորձարկելով, որպեսզի այն բարելավվի և զարգանա մեր օգտագործողների կարիքներին համապատասխան: Նրանց աշխատանքը հեշտացնելու համար մենք որոշ ծրագրավորողների տալիս ենք սահմանափակ մուտք դեպի այն համակարգեր, որոնք պարունակում են ձեր անձնական տվյալները, բայց միայն խիստ անհրաժեշտության դեպքում, որպեսզի նրանք կարողանան զարգացնել և նպաստել Վիքիմեդիա կայքերին:

Նմանապես մենք կիսվում ենք ոչ անձնական և համախմբած տվյալներով հետազոտողների, գիտնականների, ակադեմիկոսների և այլ հետաքրքրված անձանց հետ, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Վիքիմեդիա կայքերը։ Այս տեղեկատվությունը օգնում է նրանց հասկանալ օգտագործման ծավալը, դիտումները և ժողովրդագրական վիճակագրությունը։ Այնուհետև նրանք մեզ և մեր օգտագործողների հետ կիսվում են իրենց ուսումնասիրություններով, որպեսզի մենք ավելի լավ հասկանանք և զարգացնենք Վիքիմեդիա կայքերը։

Երբ մենք հասանելիություն ենք տալիս անձնական տեղեկատվությանը երրորդ կողմ հանդիսացող ծրագրավորողների կամ հետազոտողների, մենք դնում ենք այնպիսի պահանջներ, ինչպիսիք են ողջամիտ տեխնիկական և պայմանագրային պաշտպանությունները, որոնք կօգնեն ապահովել, որ այդ ծառայություններ մատուցողները ձեր տեղեկատվությանը վերաբերվեն սույն Քաղաքականության սկզբունքներին և մեր ցուցումներին համապատասխան: Եթե այս ծրագրավորողները կամ հետազոտողները հետագայում հրապարակեն իրենց աշխատանքը կամ գտածոները, մենք խնդրում ենք, որ նրանք չբացահայտեն ձեր անձնական տեղեկությունները: Խնդրում ենք նկատի ունենալ, որ չնայած այն պարտավորություններին, որոնք մենք ներկայացնում ենք ծրագրավորողներին և հետազոտողներին, մենք չենք կարող երաշխավորել, որ նրանք կպահպանեն մեր համաձայնագիրը, և չենք երաշխավորում, որ մենք պարբերաբար կուսումնասիրենք կամ կվերանայենք նրանց նախագծերը: (Դուք կարող եք ավելին իմանալ մեր ՀՏՀ-ում:)

Քանի որ դուք այն հրապարակային եք դարձրել

Ցանկացած տեղեկատվություն, որը դուք հրապարակայնորեն տեղադրում եք Վիքիպեդիայի կայքերում, հանրային է: Օրինակ՝ եթե ձեր էլ․ փոստի հասցեն դնում եք ձեր քննարկման էջում, դա հանրային է, և պաշտպանված չէ այս Քաղաքականությամբ: Եվ եթե դուք խմբագրում եք առանց գրանցվելու կամ ձեր հաշիվ մուտք գործելու, ձեր IP հասցեն կերևա հրապարակավ: Խնդրում ենք նախապես մտածել ձեզ համար ցանկալի անանունության մակարդակի մասին, նախքան ձեր օգտվողի էջում կամ այլուր անձնական տեղեկություն հրապարակելը:

Էջի պաշտպանություն

Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում ձեր տվյալները։

Մենք ձգտում ենք պաշտպանել ձեր տեղեկությունները չարտոնված մուտքից, օգտագործումից կամ բացահայտումից: Մենք օգտագործում ենք մի շարք ֆիզիկական և տեխնիկական միջոցներ, քաղաքականություն և ընթացակարգեր (ինչպիսիք են մուտքի հսկման ընթացակարգերը և ֆիզիկական անվտանգությունը), որոնք նախատեսված են մեր համակարգերը և ձեր անձնական տեղեկությունները պաշտպանելու համար: Դժբախտաբար, գոյություն չունի տվյալների լիակատար անվտանգ փոխանցում կամ պահպանում, այնպես որ մենք չենք կարող երաշխավորել, որ մեր անվտանգությունը չի խախտվի (տեխնիկական միջոցներով կամ մեր քաղաքականության և ընթացակարգերի խախտմամբ):

Մենք երբեք չենք հարցնի ձեր գաղտնաբառը էլեկտրոնային փոստով (բայց կարող ենք ձեզ ժամանակավոր գաղտնաբառ ուղարկել էլ․ փոստով, եթե գաղտնաբառի վերափոխում եք խնդրել): Եթե երբևէ ստանաք էլեկտրոնային նամակ, որը հայցում է ձեր գաղտնաբառը, տեղեկացրեք մեզ՝ ուղարկելով այն privacy@wikimedia.org-ին, որպեսզի մենք կարողանանք ուսումնասիրել էլեկտրոնային նամակի աղբյուրը:

Որքա՞ն ժամանակ ենք մենք պահպանում ձեր տվյալները։

Ձեր կողմից անձնական տվյալներ ստանալուց հետո մենք այն պահում ենք ամենակարճ ժամանակահատվածում, որը համապատասխանում է Վիքիմեդիա կայքերի պահպանմանը, ընկալմանը և կատարելագործմանը, ինչպես նաև ԱՄՆ գործող օրենսդրությանը համապատասխան մեր պարտավորություններին: Ոչ անձնական տեղեկատվությունը կարող է պահպանվել անորոշ ժամանակով: (Ստուգեք մեր ՀՏՀ-ի օրինակների ցանկը:)

Խնդրում ենք հիշել, որ որոշ տեղեկություններ, ինչպիսիք են ձեր IP հասցեն (եթե դուք խմբագրում եք, երբ մուտք չեք գործել) և Վիքիպեդիայի կայքերի ցանկացած հանրային ներդրում, արխիվացվում և ցուցադրվում է անորոշ ժամանակով. ծրագրերի ներդրման թափանցիկությունը և վերանայման պատմությունները կարևորագույն նշանակություն ունեն դրանց արդյունավետության և հուսալիության համար: Տվյալների պահպանման մեր պրակտիկայի մասին ավելին իմանալու համար տե՛ս մեր տվյալների պահպանման ուղեցույցը: Լրացուցիչ տեղեկությունների համար այն մասին, թե ինչպես կարող եք մուտք գործել կամ մուտքագրել ձեր անձնական տեղեկությունները կամ այլ իրավունքներ, որոնք կարող եք ունենալ ձեր անձնական տվյալների վերաբերյալ, տե՛ս մեր ՀՏՀ-ում:

Your rights

For information about how you may request removal of your Personal Information, or other rights you may have with respect to your Personal Information, see our FAQ. If you would like to request to access, update or restrict/object to the processing of Personal Information, or receive a copy of your Personal Information for purposes of transmitting it to another organization, you may Contact Us. We will respond to your request consistent with applicable law.

Please note also that you may be able to exercise some of these rights without our intervention. For example, if you are a registered user, you can access and update some Personal Information in your Preferences, as well as download your user account data. You may also manage what kinds of notifications you receive and how often you receive them by going to your Notifications Preferences.

Կարևոր տեղեկատվություն

Վիքիմեդիա հիմնադրամի և այլ օգտագործողների պաշտպանության համար, եթե համաձայն չեք այս Գաղտնիության քաղաքականության հետ, կարող եք չօգտվել Վիքիմեդիա կայքերից:

Որտե՞ղ է Հիմնադրամը և ի՞նչ նշանակություն ունի այն ինձ համար։

Վիքիմեդիա հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնված է Սան Ֆրանցիսկոյում՝ Կալիֆոռնիա, և ունի ԱՄՆ-ում տեղակայված սերվերներ և տվյալների կենտրոններ: Եթե որոշեք օգտագործել Վիքիմեդիա կայքերը, անկախ այն բանից՝ ԱՄՆ-ից, թե դրանից դուրս, պետք է հասկանաք, որ ձեր անձնական տեղեկությունները հավաքվում են, փոխանցվում, պահպանվում, մշակվում, բացահայտվում և օգտագործվում ԱՄՆ-ում, ինչպես ներկայացված է այս Գաղտնիության քաղաքականության մեջ։ Դուք նաև պետք է հասկանաք, որ ձեր տեղեկատվությունը ԱՄՆ-ից կարող է փոխանցվել այլ երկրների, որոնք կարող են ունենալ տվյալների պաշտպանության տարբեր կամ ավելի խիստ օրենքներ, քան ձեր երկրում է։

Մեր պատասխանը «Չհետևել» ազդանշաններին

Մենք հավատարիմ ենք այն սկզբունքին, որ ոչ հրապարակային տեղեկատվությունը և անձնական տեղեկատվությունը չփոխանցվի երրորդ կողմի: Մասնավորապես, մենք թույլ չենք տալիս ձեր կողմից չայցելված երրորդ կողմ հանդիսացող կայքերին հետևել ձեզ (ներառյալ վերլուծական ծառայություններ, գովազդային ցանցեր և սոցիալական հարթակները), ինչպես նաև մենք չենք կիսում ձեր անձնական տեղեկություններով որևէ երրորդ կողմի հետ մարքեթինգային նպատակներով: Սույն քաղաքականության համաձայն, մենք կարող ենք ձեր տեղեկատվությունը կիսել միայն հատուկ իրավիճակներում, որոնց մասին կարող եք ավելին իմանալ Գաղտնիության քաղաքականության Երբ կարող ենք կիսվել ձեր տեղեկատվությամբ բաժնում:

Այն պատճառով, որ մենք պաշտպանում ենք բոլոր օգտվողներին այս եղանակով, մենք չենք փոխում մեր պահվածքը`ի պատասխան զննարկիչի «չհետևել» ազդանշանին:

«Չհետևել» ազդանշանների և դրանց հետ վարվելու վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար, այցելե՛ք ՀՏՀ։

Փոփոխություններ այս Գաղտնիության քաղաքականության մեջ

Քանի որ իրերը բնականաբար փոխվում են ժամանակի ընթացքում, և մենք ցանկանում ենք, որ մեր Գաղտնիության քաղաքականությունը ճշգրիտ արտացոլի մեր պրակտիկան և օրենքները, գուցե անհրաժեշտ լինի ժամանակ առ ժամանակ փոփոխել Գաղտնիության քաղաքականությունը: Մենք իրավունք ենք վերապահում դա անել հետևյալ կերպ՝

  • Էական փոփոխությունների դեպքում, առաջարկվող փոփոխությունները մենք մեր օգտվողներին կտրամադրենք առնվազն երեք (3) լեզվով (ըստ մեր հայեցողության) բաց մեկնաբանության համար, որը կտևի առնվազն երեսուն (30) օրացուցային օր: Մեկնաբանությունների շրջանի մեկնարկից առաջ մենք կտեղեկացնենք այդպիսի փոփոխությունների և Վիքիմեդիա կայքերի և [$wikimediaannname WikimediaAnnoun-L] ծանուցման և նմանատիպ փոստային ցուցակի միջոցով մեկնաբանություններ թողնելու հնարավորության մասին։
  • Փոքր փոփոխությունների համար, ինչպիսիք են քերականական շտկումները, վարչական կամ իրավական փոփոխությունները կամ անճիշտ հայտարարությունների ուղղումները, մենք կտեղադրենք փոփոխությունները և, հնարավորության դեպքում, կտրամադրենք առնվազն երեք (3) օրացուցային օրվա նախքան ծանուցում [$wikimediaannname WikimediaAnnoun-L]-ի կամ նման փոստային ցուցակի միջոցով:

Մենք խնդրում ենք, որ դուք վերանայեք մեր Գաղտնիության քաղաքականության ամենաթարմ տարբերակը: Այս Գաղտնիության քաղաքականությունն ուժի մեջ մտնելուց հետո Վիքիմեդիա կայքերի ձեր շարունակական օգտագործումը ձեր կողմից հանդիսանում է այս Գաղտնիության քաղաքականության ընդունում: Եթե դուք շարունակաբար օգտվում եք Վիքիմեդիա կայքերից այս Գաղտնիության քաղաքականության ցանկացած այլ տարբերակ ընդունելուց հետո, ինչպես նշված է վերևում, ապա դա նշանակում է ձեր կողմից Գաղտնիության քաղաքականության այդ տարբերակի ընդունում:

Կապ հաստատել մեզ հետ

Եթե ունեք հարցեր կամ առաջարկներ այս Գաղտնիության քաղաքականության կամ Գաղտնիության քաղաքականության ներքո հավաքված տեղեկությունների վերաբերյալ, ապա մեզ էլեկտրոնային նամակ ուղարկեք հետևյալ հասցեով՝ privacy@wikimedia.org, կամ պարզապես կապ հաստատեք մեզ հետ։

Bird & Bird GDPR Representative Ireland
29 Earlsfort Terrace
Dublin 2
D02 AY28
Ireland
Main point of contact: Vincent Rezzouk-Hammachi

If you are an individual located in the United Kingdom, and have questions about your personal data or would like to request to access, update, or delete it, you may contact our representative via email at UKrepresentative.Wikimedia@twobirds.com, or via mail at:

Bird & Bird GDPR Representative Services UK
12 New Fetter Lane
London
EC4A 1JP
United Kingdom
Main point of contact: Vincent Rezzouk-Hammachi

Our European Economic Area and United Kingdom Representative can only be contacted for queries in relation to data protection.

Կախված ձեր իրավասությունից, դուք կարող եք նաև իրավունք ունենալ բողոք ներկայացնել ձեր երկրի կամ տարածաշրջանի համար իրավասու վերահսկիչ մարմնին:

Շնորհակալություն:

Շնորհակալություն մեր Գաղտնիության քաղաքականությունը կարդալու համար: Հուսով ենք, որ ձեզ դուր է գալիս Վիքիմեդիա կայքերից օգտվելը և գնահատում եք ձեր մասնակցությունը աշխարհում անվճար գիտելիքների ամենամեծ պահոց ստեղծելու, պահպանելու և անընդհատ բարելավելու համար:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս Գաղտնիության քաղաքականության բնօրինակ անգլերեն տարբերակի և թարգմանության իմաստի կամ մեկնաբանության միջև որևէ տարբերություն առաջանալու դեպքում անգլերեն բնօրինակն ունի գերակայություն:


This version was approved by Amanda Keton on June 7, 2021, pursuant to the Delegation of policy-making authority by the Board, and went into effect on June 25, 2021. Previous versions can be found below:

Գաղտնիության հետ կապված էջեր