Գաղտնիության քաղաքականություն/Դատական ծանուցագրի վերաբերյալ ՀՏՀ

From Wikimedia Foundation Governance Wiki
This page is a translated version of the page Policy:Privacy policy/Subpoena frequently asked questions and the translation is 82% complete.
Outdated translations are marked like this.

Wikimedia Foundation Privacy Policy: Subpoena Frequently Asked Questions

Ի՞նչ է դատական ծանուցագիրը։

Դատական ծանուցագիրը այն փաստաթուղթն է, որը հրամայում է որևէ մեկին ներկա լինել կամ ապացույցներ ներկայացնել՝ կապված իրավական որևէ գործողության հետ: Դատական ծանուցագրի մի ձևը ծառայություններ մատուցող ընկերություններին խնդրում է բացահայտել կայքէջում իրենց գործողությունների հիման վրա օգտագործողների մասին ճանաչելի տեղեկատվությունը: Դատական ծանուցագրերը կարող են տրամադրվել գործի կողմերից մեկը ներկայացնող փաստաբանների կողմից, և դրանք կարող են պարունակել այնպիսի պահանջներ, որոնք որոշ դեպքերում չափազանց շատ են:

Ինչո՞ւ է ինչ-որ մեկը ցանկանում բացահայտել իմ նույնականացնող տեղեկատվությունը:

Ընդհանրապես, դատական ծանուցագիրը, որը ցանկանում է բացահայտել անանուն խոսնակի ինքնությունը երրորդ կողմի անանուն բանախոսի ինքնությունը կատարվում է երրորդ կողմի կայքում դատական գործի բացահայտման փուլում (կամ ապացույցների հավաքման)։ Հայցվորը սովորաբար ցանկանում է նույնականացնել այն կողմին, որը հայցվորի հայցի համաձայն, իբր, հայցվորին վնաս է պատճառել: Ենթադրվող վնասը կարող է ծագել ինչ-որ տեսակի առցանց գրառումից, օրինակ՝ հոդվածի կամ քննարկումների էջի ներդրումից, որ, օրինակ, հայցվորի պահանջները զրպարտչական են կամ հեղինակային իրավունքի խախտում: Հայցվորը կարող է նույնականացնել օգտագործողին՝ հիմնվելով իրենց IP հասցեի կամ գրանցված էլ. փոստի հասցեի վրա՝ կիսվելով այս տեղեկատվությամբ ինտերնետային ծառայություններ ապահովողի (ISP) հետ: Երբ նրանք իմանան օգտագործողի իրական ինքնությունը, այդ օգտագործողը կարող է դատի տրվել կամ հետապնդվել ենթադրյալ վնասի կապակցությամբ:

Ի՞նչ կլինի, եթե ես ոչինչ չանեմ։

Եթե դուք չեք ձեռնարկում անհրաժեշտ իրավական քայլերը, ապա Վիքիմեդիա հիմնադրամը կարող է ստիպված լինել հանձնել ձեր անձը հաստատող տեղեկությունները կամ պահանջվող այլ տեղեկություններ: Երբ հայցող կողմը իմանա ձեր ինքնությունը, հնարավոր է, օրինակ, ձեզ կանչեն դատավարության։

Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի խուսափեմ դատական ծանուցագրից։

Իրավական փաստարկների և դատավարական պահանջների բարդությունների պատճառով, ինչպես նաև ինքներդ ձեր կողմից միջնորդություն կատարելիս անանուն մնալու դժվարության պատճառով խորհուրդ է տրվում անհապաղ խորհրդակցել փաստաբանի հետ, հատկապես նախքան պահանջելով պաշտպանություն դատական ծանուցագրի դեմ: Դատական ծանուցագրի դեմ պայքարի կանոններն ու ընթացակարգերը կհիմնվեն այն իրավասության վրա, որտեղ այդ դատական ծանուցագիրը տրվել է:

Որոշ իրավասություններում դուք կարող եք հայցվորներին գրավոր առարկություններ ուղարկել: Այլ իրավասություններում, ձեր միակ տարբերակը կարող է լինել միջնորդել չեղյալ հայտարարելու դատարանի որոշումը (դատարանին խնդրելով անվավեր ճանաչել դատական ծանուցագիրը): Երկու դեպքում էլ ձեր անձը նույնականացնող և այլ տեղեկություններ բացահայտելուց խուսափելու համար անհրաժեշտ է, որ դուք ձեռնարկեք անհրաժեշտ գործողություններ մինչև որոշակի ժամկետներ:

Իբրև ձեր հետազոտության մաս՝ դուք կարող եք ուսումնասիրել այս կայքերը՝

Գաղտնիության հետ կապված էջեր